Slogan
Banner 1Banner 2Banner 3Banner 4Banner 5
Դրոշներ
Դրոշները լայն կիրառում ունեն մեր առօրյա կյանքում: Այդ առանձնահատկությունից ելնելով և դրանց օգտագործումը հեշտացնելու նպատակով` դրոշները բաժանում են մի քանի խմբերի`

Սենյակային դրոշներ: Դեղին, սպիտակ կամ ոսկեգույն եզրերով զարդարված կաբինետային դրոշները ճաշակով և տոնական տեսք են ունենում: Եզրերի ջերմային մշակումը դրոշները էլ ավելի թեթև են դարձնում, իսկ պարագծի կտրվածքը` աննկատ: Եթե ենթադրվում է, որ դրոշները որոշ ժամանակ պետք է դրսում անցկացնեն, եզրերը պարագծով կարվում են չերևացող կարերով: Եթե պետք է օգտագործվի դրսում և ներսում այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս դրոշը պատրաստել դրսի համար նախատեսված կտորով և կարման ձևերով:

Երկկողմանի դրոշներ: Սրանք օգտագործվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է տպագրել պատկերը երկու կողմերի վրա, երբ դրոշը պետք է երկու կողմից էլ երևա կամ էլ երբ դրոշին ավելի ճաշակով և ճոխ կամ ավելի ծանր տեսք եք ուզում հաղորդել: Այս դեպքում դրոշն իրենից ներկայացնում է իրար միացված եռաշերտ սենդվիչ, որը բաղկացած է երկու պատկերով կտորներից և միջանկյալ կտորից, իսկ ողջ պարագծով կարվում են ծոփքեր:

Դրսի (փողոցի) դրոշներ: Միակողմանի կամ երկկողմանի տպագրությամբ: Դրսի դրոշներ պատրաստելիս մենք օգտագործում ենք պոլիէֆիրե կտորներ և տրիկոտաժ` տարբեր խտություններով և ֆակտուրաներով: Որպեսզի դրոշը ավելի երկար ժամանակ ծառայի իր նպատակին, օգտագործվում է 70 գր/քմ պոլիէֆիրե կամ տրիկոտաժե ցանց (սուպեր դրոշ): Առաջին դեպքում Դուք շահում եք գույների պայծառության, երկրորդում` ամրության մեջ: